Համաժողովներ - Միջոցառումներ

ՏԺԳՄ /ALDA/ Գլխավոր Վեհաժողով 2024!

   «Տեղական ժողովրդավարությունը հանուն գլոբալ ազդեցության» 2024 ALDA փառատոնը և Գլխավոր վեհաժողովը տեղի ունեցավ մայիսի 13-15-ը Բարսելոնա քաղաքում, Իսպանիա, որին մասնակցում էր ALDA-ի ավելի քան 200 անդամ, գործընկերներ և ընկերներ: Բազմաթիվ ականավոր հյուրերի թվում էին Բարսելոնայի փոխքաղաքապետ Մարիա Եվգենիա Գայը և Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն: Այս վեհաժողովը նշանավորվեց նաև ALDA-ի կառավարման խորհրդի ընտրություններով։

  Երեք օր տեղի ունեցան համաժողովներ, աշխատաժողովներ և հետաքրքիր քննարկումներ, որոնց մասնակցում էր ՏԺԳ  Հայաստանի տնօրենը։ Լուսինե Ալեքսանդրյանը «Տեղական ժողովրդավարությունը փոփոխվող լանդշաֆտում» նիստի բանախոսներից էր՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերներն ու զարգացումները, քաղաքական իրավիճակի ազդեցությունը և տեղական ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով