Գյումրու Երիտասարդական պալատի հետ համագործակցությամբ՝ «Երիտասարդական ճամբար — Ամառ 2022» «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի շրջանակներում, անցկացվել է բնության պահպանության, կլիմայի փոփոխության և քաղաքացիների մասնակցության թեմաներով դասընթաց և մրցույթ։ Ծրագրին ակտիվորեն մասնակցել են 12-16 տարեկան ավելի քան 25 աշակերտ։ Բոլոր աշակերտները ստացել են փոքրիկ նվերներ մասնակցության համար, իսկ առաջին երեք տեղերը զբաղեցրածները պարգևատրվել են բնության պահպանության և երկրի մասին գրքերով։




