2018թ․ մարտի 13-15-ը Բրյուսել կատարած այցի ընթացքում ՏԺգ Հայաստանի պատվիրակ Լուսինե Ալեքսանդրյանը CONCORD գարնանային նստաշրջանի «Քաղաքացիական հասարակության տարածքի խթանում» կենտրոնի շրջանակներում վարեց «ՔՀԿ-ները որպես խորհրդակցական ժողովրդավարության և համայնքային ներգրավվածության բազմապատկիչներ» թեմայով նիստ։ Այլ նիստերում քննարկվեցին ՔՀԿ-ների համար նպաստավոր միջավայր ստեղծելու և կայուն ֆինանսավորման դժվարությունները։



Բացի այդ, IDEA-ի գրասենյակներում Մարլին Նևենի և ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի գրասենյակներում Լիդիա Գրոմազդկայի հետ հանդիպումներ տեղի ունեցան փորձի փոխանակման և հետագա հնարավոր համագործակցության համար։