Համաժողովներ - Միջոցառումներ

«Մասնակցային ժողովրդավարության միջազգային դիտորդական կենտրոնի (IOPD) 23-րդ համաժողով»

ALDA-ի թիմն իր մասնակցությունն է բերել Պորտուգալիայի Վալոնգո քաղաքում ընթացող Միջազգային Մասնակցային Ժողովրդավարության Դիտորդական (IOPD) 23-րդ համաժողովին: Այս միջոցառման հաջողությունը մեծապես պայմանավորված էր զեկույցների բարձր որակով, ինչը հարստացրեց քննարկումները և էապես նպաստեց մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ զարգացմանը:

ALDA թիմի կազմում էին Իրակլի Ջղարկավան՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգողը, Վիորիկա Տուդոսը՝ Քիշնևի գրասենյակի տնօրեն և ծրագրի ղեկավարը, Անժելիկա Պիլիպենկոն, ՏԺԳ Դնիպրո և Լուսինե Ալեքսանդրյանը, ՏԺԳ Հայաստան: Իրակլի Ջղարկավան վարում էր  «Տեղական ճկուն ժողովրդավարությունը և մասնակցային կառավարումը Արևելյան Եվրոպայում մարտահրավերների ֆոնին» հատուկ նիստը, որի ընթացքում Լուսինե Ալեքսանդրյանը հեռավար մասնակցությամբ՝ տեսաներկայացմամբ, անդրադարձավ Հայաստանում ժողովրդավարությանը, ԵՄ ինտեգրմանն ուղղված մարտահրավերներին և ՏԺԳ Հայաստանի նախաձեռնություններին երիտասարդների հզորացման և որոշումների կայացման գործընթացներին մասնակցությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով