ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, համագործակցելով Հայաստանի «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի հետ, 2025թ․ մարտի 22-ին կազմակերպեց «Collectif Mez Bazar» խմբի համերգը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Համերգը մեծ հաջողություն ունեցավ լեփ-լեցուն դահլիճով: Գյումրիի երիտասարդությունը լավագույնս ցույց տվեց իր դրական վերաբերմունքը նման նախաձեռնությունների նկատմամբ: Համերգը համապատասխանում էր հիմնադրամի առաքելությանը՝ համագործակցել եվրոպական և տեղական համայնքների ու հաստատությունների հետ նաև մշակութային մակարդակով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ՏԺԳ հիմնադրամին համերգի լավագույն կազմակերպման համար և խոստացան իրականացնել ավելի շատ ծրագրեր Շիրակում, քանի որ այս համերգը ցույց տվեց, որ Գյումրին կարող է աջակցել մշակութային և կրթական նախաձեռնություններին:




