Սևծովյան ՀԿ ֆորումի քաղաքացիական ներգրավվածության խումբ

2016թ․ սեպտեմբերի 16-18-ը Լուսինե Ալեքսանդրյանը Սևծովյան քաղաքացիական ներգրավվածության 8-րդ համաժողովի խմբի գործընկերների հետ միասին Օդեսայում կազմակերպեց միջազգային համաժողով՝ «Քաղաքացիական հասարակության նախաձեռնողական մասնակցության և հզորացման ռազմավարություն» թեմայով։ Այս հանդիպումը Սևծովյան ՀԿ ֆորումի 8-րդ համաժողովի հետագա գործունեության մի մասն էր, որը կազմակերպվել էր Ռումինիայի NGDO Platform-FOND-ի կողմից։

   Ծրագրի համակարգողները միավորեցին իրենց երկրներից (Ռումինիա, Վրաստան, Հայաստան, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա) 4-ական մասնակից՝ որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության գործում իրենց ներդրումն ունենալու և տարածաշրջանային համագործակցության և գործընկերության ճանապարհային քարտեզ պատրաստելու համար։ Իսկական հարթակ դեպի լայն հեռանկարներ!!!!!