2022թ․ մայիսի 6-ը ALDA ցանցի համար կարևոր և նշանակալի օր էր, քանի որ 2 տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ընձեռվեց անձամբ անցկացնել գլխավոր ժողովը և դրան առնչվող միջոցառումները։ LDA Հայաստանի պատվիրակ Լուսինե Ալեքսանդրյանը նույնպես հրավիրվել էր մասնակցելու արևոտ Ստրասբուրգում կայանալիք «Տեղական ժողովրդավարության աջակցություն, խաղաղության և դիմադրողականության աջակցություն» խորագրով գլխավոր ժողովին՝ ALDA գործընկերների, անդամների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։



Ժողովը ՏԺԳ Մարիուպոլի պատվիրակ Տատյանա Լոմակինային նշանակեց միջոցառման նախագահ, որը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Ուկրաինային աջակցությունը, խաղաղությունն ու համերաշխությունը կարմիր գիծն էին բոլոր ներկայացումների և ելույթների համար։ Գլխավոր համաժողովը հաստատեց օրակարգը, արձանագրությունները, ֆինանսական հաշվետվությունները։
Գլխավոր ժողովը ՏԺԳ Հայաստանի համար հիանալի առիթ էր հանդիպելու միջազգային գործընկերների հետ՝ փորձի և գաղափարների փոխանակման համար։


