2016թ-ի հոկտեմբերի 7-ին Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում տեղի ունեցավ ALDA-ի կառավարման խորհրդի անդամների հանդիպումը։ Սա Փարիզում Գլխավոր խորհրդի ընտրություններից հետո առաջին հանդիպումն էր, որի ընթացքում նոր անդամներին ներկայացվեցին ALDA-ի հսկայական աշխատանքը, գործունեությունը և ծրագրերը, հաստատվեցին նոր հաղորդակցման ռազմավարությունը և խորհրդատվական խորհրդի անդամները։ ՏԺԳ-ի վիճակը և հեռանկարները ներկայացրին ՏԺԳ Հայաստանի պատվիրակ Լուսինե Ալեքսանդրյանը և ALDA-ի գլխավոր քարտուղար Անտոնելլա Վալմորբիդան։ Փորձառու կառավարման խորհուրդը արդյունավետորեն կխթանի ALDA-ի առաքելությունը հաջորդ 4 տարիների ընթացքում։


