Տեղական ինքնակառավարման դասընթացներ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների համար

Counterpart International Armenia-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության հանուն տեղական ժողովրդավարության աջակցությամբ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպեց տեղական ինքնակառավարման 5-օրյա դասընթացներ: Աշխատակազմի համար դասընթացները տեղի են ունեցել 2014թ․ մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը, որոնք ընդգրկել են առաջնորդության և ռազմավարական պլանավորման, տեղական ինքնակառավարման օրենսդրության, ծառայությունների մատուցման, գործընկերության և համագործակցության, հասարակայնության հետ կապերի, թափանցիկ և մասնակցային կառավարման, համայնքային բյուջեի հարցեր:

  Քաղաքապետարանն իր կողմից տրամադրել է դասընթացների անցկացման համար տարածք:

   2014թ․ մարտի 20-ին և 21-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների համար դասընթացների առաջին փուլը տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետարանի խորհրդակցությունների սենյակում:

   Բացման խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանը, որը նշեց նման դասընթացների կարևորությունը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքային անձնակազմում էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ պայմանավորված քաղաքապետի փոփոխությամբ:

   Դասընթացները մեծ հնարավորություն են աշխատակիցների համար իմանալու ավելին։ Իրոք, չնայած նոր ընդունված աշխատակիցներն ունեն բոլոր համապատասխան որակավորումները, երբեմն նրանք բախվում են տեսական գիտելիքների և գործնական գործիքների պակասի հետ: Ավելին, ապրիլի կեսերին յուրաքանչյուր բաժնի աշխատակիցները պետք է հանձնեն հավաստագրման քննություններ, և այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները շատ օգտակար կլինեն։

   Հպարտանալով դասընթացավարներով և մասնակիցներով՝ կազմակերպիչները այս հնարավորությունը նկարագրում են որպես ուսուցման, կիսվելու և ստեղծագործելու կարևոր պահ։

    Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների համար դասընթացների երկրորդ փուլը տեղի ունեցավ 2014թ․ ապրիլի 1-ին և 2-ին։ Մասնակիցները կրկին ցուցաբերեցին շատ ակտիվ և մասնակցային վարքագիծ՝ ցուցադրելով իրենց թիմի անդամի կարողություններն ու ուժեղ կողմերը։ Առաջին փուլի մեթոդաբանությանը հետևելով՝ դասընթացների հենց սկզբում դասընթացավարները մասնակիցներին բաժանեցին թեստեր՝ նրանց գիտելիքների մակարդակը ստուգելու համար։ Դասընթացների ավարտին նույն թեստեր տրվեցին լրացնելու՝ դասընթացներից առաջ և հետո տարբերությունները չափելու և  արդյունավետությունն ու արտադրողականությունը գնահատելու համար։ Դերային խաղերը և թիմային առաջադրանքներն ընտրված դասընթացի մեթոդաբանության մաս էին կազմում։

Այս փուլում մասնակիցների առջև ծառացած միակ մարտահրավերը համայնքային բյուջեի դասն էր, քանի որ թեման շատ բարդ և ներառական էր և դժվար էր յուրացնել ոչ ֆինանսական բաժինների աշխատակիցների կողմից, որոնք իրենց առօրյա աշխատանքային գործընթացում չեն առնչվում ֆինանսական և բյուջետային գործունեության հետ։

  Դասընթացներն ավարտվեցին վկայականների հանձնմամբ։ ՏԺԳ հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը ներկայացրեց և շնորհակալություն հայտնեց այն կազմակերպություններին, որոնց աջակցությամբ անցկացվել և մեծ հաջողություն են ունեցել դասընթացները։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ծրագրերի և վերլուծությունների բաժնի ղեկավարի պաշտոնակատար պարոն Ճարտարյանը՝ ևս մեկ անգամ նշելով այս դասընթացների կարևորությունը քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Նա խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին այդ օգտակար նախաձեռնության համար և նշեց դասընթացների հնարավոր շարունակականության մասին ապագայում։