Խորհրդակցական ժողովրդավարության ինստիտուտի դասընթացները Միացյալ Նահանգներում

Քեթերինգ հիմնադրամի կողմից կազմակերպված Խորհրդակցական ժողովրդավարության ինստիտուտը միավորեց 5 մայրցամաք՝ ավելի քան 200 ակտիվիստների մասնակցությամբ, 2017թ․-ի հուլիսի 11-14-ը ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Քեթերինգը ստեղծում է նոր մեխանիզմներ ժողովրդավարական ներգրավվածության, որոշումների կայացման, խնդիրների անվանման և ձևակերպման համար։ Մասնակիցների թվում էին ALDA Արևելյան Գործընկերության համակարգող և ծրագրերի ղեկավար Նինո ԹվալԹվաձեն և ՏԺԳ Հայաստանի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը։