Համաժողովներ - Միջոցառումներ

«Ճանաչողական այց գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի համար»

«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը մայիսի 7-ին Գյումրու երիտասարդական պալատում հյուրընկալել էր գերմանացի լրագրողների, ուսուցիչների, քաղաքականապես ակտիվ մարդկանց, տարբեր ՔՀԿ-ների և հիմնադրամների ներկայացուցիչներին՝ կազմակերպված գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից։ Գյումրին այն չորս քաղաքներից մեկն էր (բացի Երևանից, Գորիսից, Վանաձորից), որոնք պատվիրակության այցի շրջանակներում էին։  Նպատակն էր՝ ծանոթանալ ժողովրդավարական արժեքներին և երիտասարդության ու կանանց հզորացմանը, արդարադատության բարեփոխումներին, քաղաքական իրավիճակին։ ՏԺԳ Հայաստանի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը ներկայացրեց հիմնադրամը, գործունեությունը, տեղական իշխանությունների հնարավորությունները, աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ օրակարգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով