Ռոն-Ալպեր տարածաշրջանի և ՏԺԳ Հայաստանի համագործակցությունը

Հայաստանում զբոսաշրջության հեռանկարները խթանելու համար 2015թ․ հունիսի 11-12-ը Գյումրիում տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանում և համագործակցությունը» թեմայով աշխատաժողով՝ Ռոն-Ալպեր տարածաշրջանի, Ֆրանսիայի քաղաքների միության, Հայաստանում աշխատող Ֆրանսիային խմբի և Գյումրիում գտնվող «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի նախաձեռնությամբ։

   Աշխատաժողովը միավորեց տեղական ինքնակառավարման մարմիններին, զբոսաշրջային օպերատորներին, Ռոն-Ալպեր տարածաշրջան-Հայաստան համագործակցության գործընկերներին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին՝ քննարկելու երեք թեմատիկ հարցերի՝ «Լեռնագնացություն և բնական տարածքների արժևորում», «Հյուրատների զարգացում» և «Զբոսաշրջության տեղեկատվություն և խթանում» հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները։ Աշխատաժողովը պաշտոնապես բացեց Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի և ծրագրերի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով զբոսաշրջության խթանման կարևորությունը Գյումրու համար, քանի որ քաղաքն իսկապես մեծ ներուժ ունի, որը պետք է զարգացնել։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ներկայացրեց ոլորտում առկա դժվարությունները և աշխատաժողովից ակնկալիքները։

   Սեմինարին մասնակցեց և բացման նիստին իր ներդրումն ունեցավ նաև Եվրոպական   տեղական ժողովրդավարության ասոցիացիայի (ALDA) ղեկավար և Արևելյան գործընկերության համակարգող Էլա Հորոշկոն։ Քանի որ Ռոն-Ալպեր տարածաշրջանը ծրագրեր է իրականացնում Հայաստանում 2007թ․-ից, սեմինարն ամփոփեց հիմնական ուղղությունները և հնարավորություն տվեց հետագա քայլերի համար։ Ռոն-Ալպեր տարածաշրջանից Հայաստանի և Միջերկրածովյան երկրների հետ համագործակցության պատասխանատու Աննա Ֆիորինի Բերիոն նշեց. «Մեզ համար պարզ է, որ մենք կփորձենք խթանել տեղական զբոսաշրջության զարգացումը՝ աշխատելով այս տարածքների քաղաքացիների հետ»։ Սեմինարի երկրորդ օրը հաջորդեց տեխնիկական աշխատանքը, որն ամփոփեց 3 թեմատիկ սեմինարների արդյունքները՝ մատնանշելով հիմնական դժվարությունները և լուծումները, ինչպես նաև հետագա ճանապարհային քարտեզագրման համար։ Ռոն-Ալպեր տարածաշրջանը Գյումրիում «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի առաջատար գործընկերն է, և հիմնադրամը ստանձնեց աշխատաժողովի բոլոր կազմակերպչական հարցերի պատասխանատվությունը, և այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց հիմնադրամին տեսանելի դառնալ զբոսաշրջության ոլորտի շահագրգիռ կողմերի շրջանում և հաստատել հետագա համագործակցություն Հայաստանի համայնքների հետ։