.«Թվային գործիքներ ակտիվ քաղաքացիության համար»

Տևողությունը՝ 2021թ. հունվար-ապրիլ

Ֆինանսավորող՝ Ռումինական հիմնադրամ

ՏԺԳ Հայաստանի  դերը՝ Գործընկեր

    Ռումինական «Քաղաքացիական ռեսուրսների կենտրոն» կազմակերպությունը, ՏԺԳ Հայաստանի, ՏԺԳ Վրաստանի, ՏԺԳ Դնեպրոյի և «Բաց սահմաններ» Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ, մշակել և իրականացրել է «Թվային գործիքներ ակտիվ քաղաքացիության համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռումինական հիմնադրամի կողմից և նպատակ ունի խթանել ակտիվ քաղաքացիության համար թվային ժողովրդավարության գործիքների հասանելիության հնարավորությունները՝ ամրապնդելով քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին։ ՏԺԳ-ի գործունեությունը ծրագրի շրջանակներում հետևյալն էր.

— Պատրաստել գործընկերների կողմից իրականացված հետազոտության հայերեն թարգմանությունը

— Տպել հետազոտությունը հայերեն լեզվով

— Կազմակերպել հետազոտության շնորհանդեսը

    Չնայած ծրագրի սկզբնական մեկնարկի և ավարտի ամսաթվերը 2020թ․ օգոստոս-նոյեմբերն էին, առաջատար գործընկեր կազմակերպության որոշ վարչական ուշացումների պատճառով ծրագիրը մեկնարկեց փետրվարին և ավարտվեց 2021թ․ ապրիլին։

   Հետազոտությունն իրականացնելուց հետո ՏԺԳ Հայաստանը թարգմանեց հետազոտությունը և կազմակերպեց շնորհանդեսը հայերեն լեզվով Գյումրու Երիտասարդական պալատում 2021թ․ ապրիլի 12-ին՝ սահմանափակ մասնակիցների հետ՝ ծրագրի դոնորների համավարակի սահմանափակումների պատճառով։