«Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ ՏԺԳ Հայաստանը ներգրավվել է «Գենդերային արդարադատության ակադեմիա» ծրագրում՝ որպես ֆասիլիտատոր։


Ծրագիրը ներառել է բարձր մակարդակի շահագրգիռ կողմերի մասնակցությունը, որոնք ընտանեկան բռնության, գենդերային հավասարության, իրավական շրջանակի հարցերով առաջին օղակներն էին։ Գործողությունը կառուցված էր ոստիկանների, դատախազների, դատավորների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված առանձին վերապատրաստումներով։ Վերապատրաստումները տեղի են ունեցել 2025թ․ փետրվարից հուլիս ամիսներին՝ փորձառու տեղական և միջազգային փորձագետների՝ պարոն Բոբ Ռամելոուի՝ ավագ վարքային հոգեբանի, պրն․ Դիկրան Սարյանի՝ միջազգային խորհրդատուի, դասընթացավարի մասնակցությամբ։


Վերապատրաստումները ներառել են ընտանեկան բռնության դեմ պայքարի օրինական շրջանակը՝ իրավական սահմանումներ, տեսակներ, հանցագործների շրջանակ, քրեական օրենսգիրք և քրեական դատավարության օրենսգիրք՝ գործնական մարտահրավերներ և լուծումներ, ընտանեկան բռնության դեմ պայքարի հոլանդական տեսակետ, ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում հոլանդական համագործակցություն։ Բոլոր վերապատրաստումներն ուղեկցվել են տարբեր դատական գործերով։
Ծրագիրը հաջողված էր՝ մասնակիցներից ստացված դրական արձագանքներով, որոնք հնարավորություն տվեցին շահագրգիռ կողմերին ավելի շատ տեղեկություններ ստանալ գենդերային բռնության վերաբերյալ։