Հանդիպումներ Օդեսայում

  2016թ․ սեպտեմբերի 16-ին ՏԺԳ Վրաստանի և ՏԺԳ Հայաստանի տնօրենները՝ Օդեսայի ՔՀԿ գործընկեր Անդրեյ Կրուպնիկի հետ, հանդիպում ունեցան Օդեսա քաղաքի փոխքաղաքապետ պրն․ Պավել Վուլգելմանի, միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն տիկին Սվիտլանա Բոյևայի և նույն բաժնի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել ALDA-ի և Օդեսա քաղաքի միջև համագործակցությունը և սկսել հետագա գործընկերություն Օդեսայի ՏԺԳ-ի տեսքով: Հղումն այստեղ

Համայնքային ինքնակազմակերպման աջակցության ասոցիացիայի գրասենյակում Օդեսայում տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում ՔՀԿ ներկայացուցիչների հետ, որի արդյունքում քննարկվեցին ՏԺԳ գրասենյակների քաղաքի և տարածաշրջանի համար օգուտները, ապագա համագործակցության ծրագրերը և համատեղ նախաձեռնությունները: