«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԵՎ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

II Փուլծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը

      Երևանի Եվրոպայի Խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը տեղի ունեցավ հունիսի 28-ին, որին որպես անդամ մասնակցեց «Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը։ Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ավագ համակարգողը զեկուցեց  6 ամսվա գործունեությունը` Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին վերաբերող ծրագրային հայտերը, հետագա քայլերը: