Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում 2015թ․ հուլիսի 14-ին և 16-ին Եղեգնաձորում և Աղվերանում կազմակերպեց երկու սեմինար՝ «Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» թեմայով։

Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անտոնելլա Վալմորբիդան և տեղական ժողովրդավարության գրասենյակի պատվիրակ Լուսինե Ալեքսանդրյանը մասնակցեցին միջոցառումներին և քաղաքապետերի և համայնքային խորհուրդների անդամների հետ վարեցին «Քաղաքացիների մասնակցության պրակտիկան և մեթոդաբանությունը տեղական մակարդակում» վերնագրով առանձին նիստերից մեկը։




Դասընթացների ընթացքում Անտոնելլա Վալմորբիդան կիսվեց իր խորը գիտելիքներով եվրոպական փորձի վերաբերյալ և ներկայացրեց քաղաքացիների մասնակցության հնարավորությունները և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կոնֆերանսի լավագույն գործելակերպի կանոնագրքի կիրառումը։ Լուսինե Ալեքսանդրյանն ավելի ակտիվ մասնակցեց Հայաստանում քաղաքացիների մասնակցության վերաբերյալ մասնակցային եղանակների և համապատասխան օրենսդրության քննարկմանը և ներկայացմանը։





Այս սեմինարները հնարավորություն տվեցին համայնքների գրեթե 200 ներկայացուցիչների ավելի լավ հասկանալ և հմտություններ ձեռք բերել քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին, ինչպես նաև համայնքներին առօրյա գործընթացներում ներգրավելու և խրախուսելու վերաբերյալ: Սեմինարներից հետո Անտոնելլա Վալմորբիդան և Լուսինե Ալեքսանդրյանը մշակեցին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ ուղեցույցներ, ներառյալ հայեցակարգի հիմնական կետերը, Հայաստանի օրենսդրությունը, եվրոպական փորձը և քաղաքացիների մասնակցությունը խթանելու գործիքները: