
Ժամանակավոր տնակներում տեղակայված «Զանգակ» մանկապարտեզի հատակների վերանորոգումը նախաձեռնել է Հայաստանում «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը և ֆինանսավորվել «Փարոս» հիմնադրամի կողմից: Վերանորոգման գործընթացը տևել է 2017թ․ հունիսից մինչև հոկտեմբեր՝ ընդգրկելով 3 ննջասենյակ/խաղասենյակ, միջանցքը և մուտքը: Հատակները քանդված էին՝ մոտ 1 մետր բացվածքով մինչև գետին և դարձել վտանգավոր և անապահով երեխաների համար:
Բացումը տեղի է ունեցել 2017թ․ դեկտեմբերի 8-ին՝ «Փարոս» հիմնադրամի տնօրեն պրն․ ՓիԹեր Աբաջյանի և այլ ներկայացուցիչների, Գյումրու քաղաքապետարանի կրթական բաժնի ղեկավար պրն․ Սուլթանյանի և ՏԺԳ Հայաստանի տնօրեն տկն․ Լուսինե Ալեքսանդրյանի մասնակցությամբ: Նվիրատուները գոհ էին արդյունքներից՝ ընդգծելով, որ ծրագիրը եզակի էր, քանի որ այն ապացուցում էր տեղական հիմնադրամի, քաղաքապետարանի և «Փարոս» հիմնադրամի միջև իրենց առաջին համագործակցությունը: «Ծրագիրը ոչ միայն լուծեց քանդված հատակների խնդիրը, այլև երաշխավորեց երեխաների անվտանգությունը», — նշեց պարոն Սուլթանյանը:

