Տևողությունը՝ նոյեմբեր-դեկտեմբեր 2021
Ֆինանսավորող՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն / Քաղաքացիական հասարակության համագործակցություն/
ՏԺԳ Հայաստանի դերը՝ Գործընկեր
2021թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայում գործող Empowerly կազմակերպության հետ, իրականացրեց «Գերմանացի և հայ երիտասարդների միջև կարիերայի մուտք և միջմշակութային փոխանակում» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքացիական հասարակության համագործակցության կողմից: Ծրսգիրը նպատակ ուներ ընդգրկել 27 դպրոցականի՝ մասնակցելու սեմինարներին: Իրականացվել է չորս դասընթաց՝ «(Տեղական) ժողովրդավարություն և մարդու իրավունքներ», «Ինքնաներկայացում/CV-ի կազմում», «Հարցազրույցի նախապատրաստում», «Թվային կարողություններ և գործնական աշխատանք»՝ դպրոցականների և հմուտ մասնագետների ակտիվ մասնակցությամբ:












Տեսամոնտաժի ծրագրերի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքների ապացույց՝ դպրոցականները բաժանվել են երեք խմբի և պատրաստել բնության պահպանությանը վերաբերող երեք փոքր տեսանյութ: Նրանք լուսանկարներ և կադրեր են արել քաղաքի հարակից տարածքներում, Գյումրի գետում: «Գերմանացի և հայ երիտասարդների միջև կարիերայի մուտք և միջմշակութային փոխանակում» ծրագրի եզրափակիչ համաժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Բեռլինի Արտ հյուրանոցում: «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները, խոսեց երիտասարդների կատարած աշխատանքի և գրանցված արդյունքների մասին: Ծրագրի շրջանակներում Գերմանիայից ժամանած երիտասարդներ Լեոնե Կլոկեն ներկայացրեց «Տեսածրագրեր, ինչու, երբ, ինչպես» թեման, որը ներառում էր տեղեկատվություն գործատուին ինքնաներկայացման, հետաքրքիր տեսանյութեր պատրաստելու վերաբերյալ, իսկ Եվա-Լոտա Բիեզալսկին ներկայացրեց Հալլեի Վիտենբերգի համալսարանի հետ համագործակցությունը, խոսեց Հալլե քաղաքի պատմության, մշակույթի, համալսարանների, այն մասին, թե ինչպես կարող են հայ երիտասարդները դիմել կրթաթոշակների՝ գերմանական համալսարաններում սովորելու համար: Համաժողովին առցանց միացավ նաև Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Հասմիկ Կոստանյանը, որը խոսեց Գերմանիայում սովորելու դեպքում հայ երիտասարդների ունեցած հնարավորությունների և առավելությունների մասին: Ծրագրի շրջանակներում մասնակիցները բաժանվեցին 3 խմբի՝


























ներկայացնելով «Ծխելը վնասակար է», «Գյումրի գետ», «Թափոնների կառավարում» թեմաներով պատրաստված տեսանյութեր: Խմբերի միջև տեղի ունեցան հարց ու պատասխաններ, որից հետո ժյուրին որոշում կայացրեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար։ Հաղթող ճանաչվեց «Գյումրի գետ» թեմայով տեսանյութ նկարահանած երիտասարդների խումբը։ Երկրորդ տեղը գրավեց «Թափոնների կառավարում» թեմայով տեսանյութ, իսկ երրորդ տեղը՝ «Ծխելը վնասակար է»։ Համաժողովի ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն․ բոլոր մասնակիցներին հանձնվեցին նվերներ։ Հաղթող թիմի մրցանակը երկօրյա շրջագայություն էր դեպի Ծաղկաձոր։ 19 Երիտասարդի ոգևորությունն ու ուրախությունը շարունակվեցին տոնական սեղանի շուրջ, յուրաքանչյուր թիմի երիտասարդները կտրեցին ծրագրի խորհրդանշական տորթը։