Համաժողովներ - Միջոցառումներ - Նորություններ

ALDA-ի Գլխավոր Համաժողով, 2017թ.

Լեհաստանի գեղատեսիլ Տորուն քաղաքում մայիսի 10-12-ը տեղի ունեցավ ALDA-ի կարևոր և մեծ միջոցառումներից մեկը՝ տարեկան համաժողովը։ Ժողովն ուղեկցվեց տարբեր հարակից միջոցառումներով, որոնք միավորեցին տարբեր շահագրգիռ կողմերի, ԵՄ-ի, Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների անդամների։ ՏԺԳ Հայաստանի պատվիրակը նույնպես մասնակցեց աշխատաժողովներից մեկին՝ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ ներկայացմամբ։ Ժողովը ստեղծեց հաղորդակցության, փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և նոր հնարավորությունների որոնման տարածք։ Շնորհակալություն ALDA-ին և Լեհաստանի Կույավսկո-Պոմորսկե շրջանին գերազանց կազմակերպման և հյուրընկալության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով