Համաժողովներ - Միջոցառումներ

ALDA-ի գլխավոր համաժողով, 2018թ.

ՏԺԳ Հայաստանի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը մասնակցեց  ALDA-ի գլխավոր համաժողովին և ՏԺԳ-ների համար նախատեսված վերապատրաստմանը Բրյուսելում մայիսի 3-6-ը: ALDA-ի խորհրդի որոշմամբ Լուսինեն ընտրվեց 2018թ․ գլխավոր ժողովի նախագահ, ինչը մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ էր: Գլխավոր համաժողովի ընթացքում ներկայացվեցին «ALDA-ի և ՏԺԳ-ների հիմնական նվաճումների տեսանյութեր», ե այնպիսի կարևոր փաստաթղթեր, ինչպիսիք են 2018թ․ բյուջեն և ծրագիրը, ALDA-ի ռազմավարական տեսակետները և արժեքները: Անդամակցության վճարների նոր սխեման տարբեր քննարկումներ առաջացրեց և, ի վերջո, չընդունվեց: Հետագայում կստեղծվի հանձնաժողով՝ անդամակցության սխեմայի համար նոր մոտեցում մշակելու համար: ՏԺԳ-ների համար նախատեսված վերապատրաստումը բացեց փորձի փոխանակման, քաղաքացիների մասնակցության և լավ կառավարման մոտեցումների նոր հարթակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով