Լուսինե Ալեքսանդրյանը 2017թ․ հունիսից մինչև սեպտեմբեր մասնակցել է մի շարք դասընթացների՝ «Ծրագրերի կազմում, տրամաբանական շրջանակ, բյուջե», «Դրամահավաք», «Սոցիալական ձեռնարկատիրոջ կարողությունների հարցեր, սոցիալական ձեռներեցության հայեցակարգ, սոցիալական հիմքի վրա բիզնես վարելու հնարավորություններ, սոցիալական ձեռներեցությունը որպես դրամահավաքի միջոց», որոնք կազմակերպվել էին ՀԿ կենտրոնի կողմից «Քաղաքացիական հասարակության զարգացման միջնորդական ծառայությունների կազմակերպություններ» ծրագրի շրջանակներում։






ՏԺԳ Հայաստանի հաշվապահ Լիլիթ Գրիգորյանը նույնպես մասնակցեց «Գնումների գործընթաց» թեմայով դասընթացին, որը կազմակերպվել էր միևնույն ՀԿ կենտրոնի կողմից։
Դասընթացները կազմված էին ինտերակտիվ մեթոդներով և գործնական աշխատանքով՝ խորը և համապարփակ գիտելիքներ տրամադրելով։ Ներկայացվեցին դրամահավաքի և ռազմավարության նոր և ավանդական եղանակներն ու մեխանիզմները։



