«Տեղական ժողովրդավարության ժրասենյակ» հիմնադրամը հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնել առաջարկներ “RE-Elect” /«ՎերԸնտրել»/ ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման համար։
Ծրագիրն իրականացվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» (New Democracy Fund) ֆինանսական աջակցությամբ։
Աուդիտի առարկան
Աուդիտը վերաբերում է 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածի ծրագրի ֆինանսական գործունեությանը և հաշվետվություններին։
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA) համապատասխան՝ տրամադրելով անկախ աուդիտորական եզրակացություն։
Պահանջներ աուդիտորական կազմակերպությանը
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝
- լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպություն,
- ունենա հասարակական կազմակերպությունների և միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի իրականացման փորձ,
- իրականացնի աուդիտը միջազգային աուդիտի չափորոշիչներին (ISA) համապատասխան,
- աուդիտն իրականացնի անգլերեն լեզվով,
- ապահովի մասնագիտական բարձր որակավորում
Ներկայացվող փաստաթղթեր
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝
- գնային առաջարկ,
- կազմակերպության համառոտ ներկայացում և համապատասխան փորձը
- պետական գրանցման և աուդիտորական գործունեության իրավասությունը հավաստող փաստաթղթերի պատճենները։
Հայտերի ներկայացման կարգը
Առաջարկները հարկավոր է ուղարկել առցանց՝ ldaarmenia@aldaintranet.org էլեկտրոնային հասցեին մինչև 2026 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նույն էլեկտրոնային հասցեով։
Աուդիտն իրականացվում է “RE-Elect”/«ՎերԸնտրել»/ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» կողմից:



