Նորություններ

Աուդիտորական ծառայությունների իրականացման հայտարարություն

   «Տեղական ժողովրդավարության ժրասենյակ» հիմնադրամը հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնել առաջարկներ  “RE-Elect”  /«ՎերԸնտրել»/ ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման համար։

   Ծրագիրն իրականացվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» (New Democracy Fund) ֆինանսական աջակցությամբ։

Աուդիտի առարկան

Աուդիտը վերաբերում է 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածի ծրագրի ֆինանսական գործունեությանը և հաշվետվություններին։ 

  Աուդիտը պետք է իրականացվի միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA) համապատասխան՝ տրամադրելով անկախ աուդիտորական եզրակացություն։

Պահանջներ աուդիտորական կազմակերպությանը

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝

  • լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպություն,
  • ունենա հասարակական կազմակերպությունների և միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի իրականացման փորձ,
  • իրականացնի աուդիտը միջազգային աուդիտի չափորոշիչներին (ISA) համապատասխան,
  • աուդիտն իրականացնի անգլերեն լեզվով,
  • ապահովի մասնագիտական բարձր որակավորում

Ներկայացվող փաստաթղթեր

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝

  • գնային առաջարկ,
  • կազմակերպության համառոտ ներկայացում և համապատասխան փորձը
  • պետական գրանցման և աուդիտորական գործունեության իրավասությունը հավաստող փաստաթղթերի պատճենները։

Հայտերի ներկայացման կարգը

   Առաջարկները հարկավոր է ուղարկել  առցանց՝  ldaarmenia@aldaintranet.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2026 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նույն էլեկտրոնային հասցեով։

  Աուդիտն իրականացվում է “RE-Elect”/«ՎերԸնտրել»/ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով