Համաժողովներ - Միջոցառումներ

Հանդիպում ԱՄՆ դեսպանիհետ

       2021թ․սեպտեմբերի 30-ին Շիրակի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և այլ ներկայացուցիչներ հանդիպեցին տեղական ժողովրդավարության դպրոցի մի քանի շրջանավարտների հետ, որոնց թվում էին նաև Տեղական ժողովրդավարության դպրոցի խորհրդի ընտրված անդամները՝ քննարկելու տարածաշրջանի վրա ազդեցությունը, շարունակականությունը, դպրոցի հետագա գործունեությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի ղեկավար Համայնքային ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը։  Շրջանավարտները կիսվեցին ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձով, հանդիպած դժվարություններով և ձեռքբերումներով։

       «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը, որպես Շիրակի մարզի գործընկեր, շնորհակալություն հայտնեց դեսպանին, ԱՄՆ ՄԶԳ-ին և ՀՖՄ-ին հաջող և արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանին՝ նիստերի դահլիճը տրամադրելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով