2016թ. փետրվարից Լուսինե Ալեքսանդրյանn ամսական երկու անգամ անցկացնում էր դասընթացներ 30-րդ դպրոցում՝ նախնական համաձայնությամբ դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ։ Դասընթացները ներառում են ժողովրդավարության, տարբեր երկրների և Հայաստանի քաղաքական կառուցվածքի, ՀՀ վարչական բաժանման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների, ընտրությունների, քաղաքացիների մասնակցության որոշումների կայացման գործընթացներին, մարդու իրավունքների և այլնի վերաբերյալ հարցեր։ Դասընթացներն իրականացվել են ինտերակտիվ մեթոդներով, խաղերով և կարծիքների փոխանակմամբ՝ ներգրավելով 12-15 տարեկան դպրոցականների։ Երեխաները մեծ հետաքրքրություն և ոգևորություն ցուցաբերեցին և ակտիվորեն մասնակցեցին դասընթացներին։ Ցավոք, այդ երեխաների միայն մեկ երրորդն էր տիրապետում քննարկվող հարցերի վերաբերյալ գիտելիքներին, և նրանցից շատերի համար այս թեմաները նորություն էին։












