Հուլիսի 27-ին Աշոցք համայնքում տեղի ունեցավ “ԻնտերACTիվ ՏԻՄ-թատրոն” ներկայացումը, որը վերաբերում է
ՏԻՄ ընտրական օրենքներին, քվեարկության կարգին, քաղաքացիների իրավունքներին։
Շնորհակալություն Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանին և երիտասարդական ակտիվ խմբի
համակարգող Ջուլիետա Պետրոսյանին աջակցության և համագործակցության համար։
Շնորհակալություն մեր թատրոնի թիմին՝ ի դեմս ղեկավար Լիլիթ Մակարյանի։
Ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից՝ «Վերընտրել»
ծրագրի շրջանակներում՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի աջակցությամբ։






