Տեսլական
Առաքելություն
Հիմնադիր գործընկերներ
Հոգաբարձուների խորհուրդ
Մենք
«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը ստեղծվել է 2012թ-ին և գրանցվել 2013թ-ի ապրիլին Գյումրիում, Հայասատանում Եվրոպական Միության հանուն Տեղական ժողովրդավարության /ALDA/ և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնգրեսի նախաձեռնությամբ:
Եվրոպական Միությունը հանուն Տեղական ժողովրդավարության /ALDA/ տեղական ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության և տեղական իշխանությունների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ոլորտում հիմնական շահագրգիռ կողմն է Եվրոպայում, հարևանությամբ և ամբողջ աշխարհում՝ հիմնականում գործելով մասնակցային մեթոդներով և ապակենտրոնացված համագործակցությամբ։
«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը Հայաստանում ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է խթանել քաղաքացիների մասնակցությունը և լավ կառավարումը տեղական մակարդակում: Դրա հիմնական առաջնահերթություններից են տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության կարողությունների խթանումը քաղաքացիների մասնակցության մեջ, երիտասարդների և կանանց հզորացումը շրջակա միջավայրի, ժողովրդավարական և համայնքային զարգացման նախաձեռնություններում, տեղական և կայուն զբոսաշրջության զարգացման մասնակցային գործելակերպի աջակցությունը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը: Ավելին, Ֆրանսիայի դեսպանատան, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության, Եվրոպական հանձնաժողովի, USAID-ի՝ որպես ենթադրամաշնորհառուի, Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի, Սևծովյան ՀԿ-ների ֆորումի, Ռումինիայի FOND-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ամերիկյան «Փարոս» հիմնադրամի և եվրոպական շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը նպաստել է տեղական ժողովրդավարության, երիտասարդության մասնակցային որոշումների կայացման և հզորացման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը։
Առաքելություն
«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամը Հայաստանում զարգացնում է տեղական ժողովրդավարությունը՝ ամրապնդելով քաղաքացիական հասարակությունը և խթանելով լավ կառավարումը Հայաստանի տեղական համայնքներում: Եվրոպական այլ երկրների և տեղական գործընկերների հետ համագործակցելով՝ ՏԺԳ հիմնադրամը նպաստում է կյանքի որակի բարելավմանը և ակտիվ քաղաքացիության զարգացմանը՝ համագործակցության, կրթության ևշահերի պաշտպանության միջոցով:
Տեսլական
Թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարում, ուժեղ և մասնակցային քաղաքացիական հասարակություն և ակտիվ քաղաքացիներ։ Մարդու իրավունքների և անհատական ազատությունների հարգանք, մասնավորապես՝ հավասար տնտեսական և սոցիալական պայմաններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Հիմնադիր գործընկերներ
- Ֆրիուլիա Վենեցիա Ջիուլիա ինքնավար մարզ (Իտալիա, գլխավոր գործընկեր)
- Գյումրիի համայնքապետարան, ՏԻՄ գործընկեր
- Համայնքների Ֆինանսիստների միավորում (Հայաստան)
- «Ուրբան» Կայուն Զարգացման հիմնադրամ (Հայաստան)
- «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբ (Հայաստան)
- «Շիրակ կենտրոն» ՀԿ (Հայաստան)