Մարալիկում տեղի ունեցավ «ԻնտերACTիվ ՏԻՄ-թատրոն» ներկայացումը, որը հանդիսատեսին տեղափոխեց
Անտառստան համայնք՝ արտահերթ ընտրությունների և համայնքային կյանքի հետաքրքիր իրադարձությունների
կենտրոն։
Ներկայացման ընթացքում մասնակիցները ոչ միայն հետևեցին համայնքում ծավալվող ընտրական գործընթացներին,
մասնակցեցին Անտառստան համայնքի արտահերթ ընտրություններին, այլև հնարավորություն ունեցան
անդրադառնալու համայնքային խնդիրներին, որոշումների կայացման կարևորությանը և յուրաքանչյուր քաղաքացու
ակտիվ մասնակցության դերին։
Շնորհակալություն Անիի համայնքապետարանին և համայնքի անդամներին, ինչպես նաև Մարալիկի արվեստի
դպրոցին աջակցության և տարածքի տրամադրման համար:
Շնորհակալություն Գյումրու Երիտասարդական պալատին և Լիլիթ Մակարյանին։







